Tt «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-Ahak-center.com
ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ
Պատսխանատու
Արմենուհի Մովսեսյան,
կազմ մեթոդ բաժնի վարիչ
mpcavanclinic@mail.ru, 091529052

«Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ

     

 «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրեն Արա Երեմյան


    ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ն հանդիսանում է ՀՀ Առողջապահության Նախարարության «Հոգեբուժական Բժշկական Կենտրոն» ՓԲ ընկերության Ավան հոգեբուժական կլինիկայի իրավահաջորդը: Կենտրոնը գործում է 1971թ.-ից: Մինչ 2003թ. այն գործել է որպես «Քաղաքային Նյարդա- Հոգեբուժական Դիսպանսեր», 2004թ. ընդգրկվել «Հոգեբուժական Բժշկական Կենտրոն» ՓԲ ընկերության մեջ: 2014թ-ի մարտի 14-ից հանդիսանում է, որպես «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ:

    Ընկերությունը համալրված է համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով, որոնք իրականացնում են հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում արտահիվանդանոցային, հիվանդանոցային և ցերեկային ստացիոնարի պայմաններում: Ընկերությունում, յուրաքանչյուր անձին ցուցաբերվում է անհատական մոտեցում, իրականացվում համալիր բուժում՝ բժիշկ-հոգեբույժների, հոգեթերապևտների, հոգեբանների և այլ բժիշկ-մասնագետների կողմից:

    Ընկերությունում հոգեբուժական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում՝ համաձայն ընկերության և ՊԱԳ-ի /Պետական առողջապահական գործակալություն/ միջև կնքված /Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին/ պայմանագրի, իսկ պայմանագրից դուրս իրականացվող ծառայություններն՝ վճարովի հիմունքներով:

     Ընկերության գործառույթներին և ծառայություններին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական էջի դարաններում:


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*