Արտթերապևտիկ ծառայություն

1996թ-ից կիրառում է Հայաստանում «Մասկոթերապիայի» կամ «Դիմանկարային» փսիխոթերապևտիկ մեթոդը: «Մասկոթերապիա» կամ «Դիմանկարային» փսիխոթերապևտիկ մեթոդը ունի մոտ 40 տարվա կիրառման փորձ: Ստեղծվել է հոցեբույժ-փսիխոթերապևտ Գագիկ Նազլոյանի կողմից և լայն տարածում է ստացել Ռուսաստանում և Ուկրաինայում: Հայաստանում այդ մեթոդը հաջողությամբ կիրառվում է տարբեր հոգեկան խանգարումների կոմպլեքսային բուժման և հոգեբանական խնդիրների լուծման ժամանակ մոտ 18տարի: Գիտականորեն ապացուցված է, որ տարբեր հոգեկան և հոգեբանական խնդիրների դեպքում խանգարվում են անհատի  ճիշտ և լիարժեք ինքնընկալումը, ճանաչումը և ինքնագնահատումը, ինչը հիմք է դառնում շփման դժվարացմանը, մեկուսացմանը և բերում է բազմաթիվ ախտանիշների՝ վախի, տագնապի, կպչուն մտքերի, անկանոն վարքի և այլն: Մեթոդի գլխավոր նպատակն է՝ վերականգնել ադեկվատ ինքնընկալումը՝ կիրառելով արվեստի միջոցները:  Մեթոդի հիմնական գաղափարն է՝ «Ճանաչիր ինքդ քեզ» Սոկրատեսի թեզը: Մեր բազմամյա փորձը ցույց է տալիս, որ ճիշտ ինքնընկալման, ճանաչման, ինքնագնահատման վերականգնումը բերում է հիմնովին և արմատական հոգեկան առողջության վերականգնմանը: Գործնականում ճիշտ և լիարժեք ինքնընկալման վերականգնումը կատարվում է «ինքնաքանդակ» և «բուժական դիմահարդարում» /կամ «բոդիարթթերապիա»/ մեթոդիկաների կիրառմամբ: Ինքնաքանդակը գործընթաց է, երբ պացիենտը ստեղծում է բնական չափերի ռեալիստական ոճի ինքնաքանդակ: Աշխատանքը կատարվում է խնբում կամ անհատական, հայելու առջև, հոգեթերապևտի օգնությամբ, հատուկ կահավորված արվեստանոցում:

Բոդիարթթերապիան կամ բուժական դիմահարդարումը դա մարմնի, ավելի հաճախ դեմքի, նկարազարդումն է հայելու առջև հոգեթերապևտի կամ իր իսկ պացիենտի կողմից: Դիմահարդարումը կատարվում է հատուկ հիպոալերգեն նյութերով: Դիմահարդարման ժամանակ պացիենտը ակնթարթորեն առօրյա վիճակից անցնում է տոնական-կառնավալային վիճակ, որին բնորոշ է, առաջին հերթին ազատության զգացում: Բուժական դիմահարդարումը սովորաբար զուգակցվում է բարձր տրամադրությամբ, արտասովոր և հաճելի քնկոտությամբ, խորը ռելակսացիայով: Այդ ամենը նպաստում է հոգեթերապևտիկ միջամտության բարձր արդյունավետությանը, ավելի արագ հաղթահարել հոգեբանական պատնեշները, ազատվել բազմաթիվ բարդույթներից, կապված բուժման արարողության հետ: Մեթոդը երկարամյա կիրառման ընթացքում ապացուցել է իր բարձր արդյունավետությունը և հումանիստական ուղղվածությունը, քանի որ վերադարձնում է անհատին սեփական առողջության համար պատասխանատվությունը և ակտիվացնում է անհատի առողջ ուժերը:


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*