«Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ

 Հարգելի այցելու

 

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության առողջապահության
նախարարության "Ավան" հոգեկան առողջության կենտրոն" ՓԲ ընկերության պաշտոնական կայքում: Հուսով եմ, որ այստեղ Դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող և կարևոր տեղեկություններ հոգեբուժության ոլորտի վերաբերյալ: Կայքի պարբերաբար թարմացվող նյութերի միջոցով դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ կենտրոնի բժիշկներին և մշտապես իրազեկ կլինեք կենտրոնի նորություններին:

ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունը հանդիսանում է հանրապետությունում բարձր մակարդակի հոգեբուժական օգնություն ցուցաբերող բուժհաստատություններից մեկը, որտեղ ազգաբնակչությանը տրամադրվում է բարձրորակ և արդիական բուժօգնություն, իսկ մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը, հոգատար և անհատական մոտեցումը յուրաքանչյուր այցելուի նկատմամբ երաշխավորված է:

 

Ցանկանում ենք Ձեզ ֆիզիկական և հոգեկան առողջություն:

Հարգանքներով`
Կենտրոնի տնօրեն` Արեգա Հակոբյան


Կենտրոնը հանդիսանում է ՀՀ Առողջապահության Նախարարության Հանրապետական «Հոգեբուժական Բժշկական Կենտրոն» Ավան հոգեբուժական կլինիկայի իրավահաջորդը: Ստեղծվել է ՀՀ Առողջապահության Նախարարության Հանրապետական հոգեբուժական հիվանդանոցի հիման վրա: Կենտրոնը կազմավորվել է 1971թ-ին Հրանտ Ալեքսանդրի Հովակիմյանի գլխավորությամբ և մինչ 2003թ-ը գործել է որպես Քաղաքային Նյարդա Հոգեբուժական Դիսպանսեր: 2003թ-ին ընդգրկվել է «Հոգեբուժական Բժշկական Կենտրոն» Փակ Բաժնետիրական Ընկերության մէջ: 2014թ-ի մարտի 14-ից հանդիսանում է որպես «Ավան» հոգեկան առողթյան կենտրոն» ՓԲ ընկերություն:


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*