«Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ

       Հարգելի այցելու`

  Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերության պաշտոնական կայքում: Հուսով եմ, որ այստեղ Դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող և կարևոր տեղեկություններ հոգեբուժության ոլորտի վերաբերյալ: Կայքի պարբերաբար թարմացվող նյութերի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ կենտրոնի բժիշկներին և մշտապես իրազեկ կլինեք կենտրոնի նորություններին:

    ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունը հանդիսանում է հանրապետությունում բարձր մակարդակի հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բուժհաստատություններից մեկը, որտեղ ազգաբնակչությանը տրամադրվում է բարձրորակ և արդիական բուժօգնություն, իսկ մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը, հոգատար և անհատական մոտեցումը յուրաքանչյուր այցելուի նկատմամբ երաշխավորված է:

 Ցանկանում ենք Ձեզ ֆիզիկական և հոգեկան առողջություն:

Հարգանքներով`
Կենտրոնի տնօրեն` Արեգա Հակոբյան


    ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ն հանդիսանում է ՀՀ Առողջապահության Նախարարության «Հոգեբուժական Բժշկական Կենտրոն» ՓԲ ընկերության Ավան հոգեբուժական կլինիկայի իրավահաջորդը: Կենտրոնը գործում է 1971թ.-ից: Մինչ 2003թ. այն գործել է որպես «Քաղաքային Նյարդա- Հոգեբուժական Դիսպանսեր», 2004թ. ընդգրկվել «Հոգեբուժական Բժշկական Կենտրոն» ՓԲ ընկերության մեջ: 2014թ-ի մարտի 14-ից հանդիսանում է, որպես «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ:

    Ընկերությունը համալրված է համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով, որոնք իրականացնում են հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում արտահիվանդանոցային, հիվանդանոցային և ցերեկային ստացիոնարի պայմաններում: Ընկերությունում, յուրաքանչյուր անձին ցուցաբերվում է անհատական մոտեցում, իրականացվում համալիր բուժում՝ բժիշկ-հոգեբույժների, հոգեթերապևտների, հոգեբանների և այլ բժիշկ-մասնագետների կողմից:

    Ընկերությունում հոգեբուժական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում՝ համաձայն ընկերության և ՊԱԳ-ի /Պետական առողջապահական գործակալություն/ միջև կնքված /Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին/ պայմանագրի, իսկ պայմանագրից դուրս իրականացվող ծառայություններն՝ վճարովի հիմունքներով:

     Ընկերության գործառույթներին և ծառայություններին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական էջի դարաններում:


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*