![]() «Ավան» հոգեկան առողջության կենտրոն |
| Հարգելի այցելու, |
|
Բարի գալուստ ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերության կայքէջ։ Ուրախ ենք ողջունել մեր կայքի այցելուներին։ Հարգելի այցելու՝ մեր կայքէջում կգտնեք մի փոքր անդրադարձ հոգեկան առողջությանը։ Հոգեկան առողջությունը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկական առողջությունը։ Հիշեցում՝ հոգեկան առողջության խնդիր կարող է ունենալ ցանկացած անձ, իսկ խաթարումները կարող են ազդել անձի մտածողության, տրամադրության և վարքի վրա, ուստի շատ կարևոր է իմանալ, թե երբ պետք է դիմել մասնագետի և ինչպիսի օգնություն կարող է տրամադրվել։ ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունը բժշկական կենտրոն է, որը մատուցում է միջազգային չափանիշներին համապատասխան՝ բարձրորակ հոգեբուժական, հոգեթերապևտիկ և հոգեբանական ծառայություններ՝ ինչպես արտահիվանդանոցային, այնպես էլ հիվանդանոցային և ցերեկային ստացիոնար պայմաններում՝ ոչ միայն ՀՀ, այլ նաև օտարերկյա քաղաքացիներին: Կլինիկայում աշխատում են փորձառու մասնագետներ, որոնք պարբերաբար վերապատրաստվում են, այդ թվում՝ արտերկրի առաջատար կենտրոններում: Մեր կենտրոնի ռազմավարությունն է ձևավորել բժշկական ծառայությունների մատուցման առավել առաջադեմ համակարգ՝ հիմնվելով եվրոպական առաջատար կլինիկաների փորձի և սեփական գիտական ներուժի վրա: Մենք հոգում ենք մեր բուժառուների առողջության, հանգստության և հարմարավետության մասին՝ կենտրոն ընդունվելու առաջին պահից մինչև դուրս գրվելը, ինչպես նաև վստահեցնում, որ յուրաքանչյուր բուժառուի հանդեպ ցուցաբերվում է հոգատար և սրտացավ վերաբերմունք։։ ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերության կարգախոսն է՝ |
Հարգանքներով` «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, Արա Էդուարդի Երեմյան |
(0)
(0)
ՀՀ-ում առաջին մանկական հիվանդանոցային հոգեբուժական ծառայությունը կգործի ՀՀ ԱՆ «Ավան» Հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում
(0)
(0)

