Հոգեկան Առողջության Խնդիրներ Ունեցող Անձանց Խարանավորումը

13 սեպտեմբերի 2017 | ԿԵՆՏՐՈՆԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Цитата
 

Ամբողջ աշխարհի բնակչության մոտ 2.4%-18.2% -ը երբևէ ունեցել են հոգեկան խանգարումներ: (450 մլն)

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց մեծ մասը լիովին ապաքինվում է կամ կարողանում է ապրել իր հիվանդության հետ և կառավարել դրան, հատկապես, եթե նրանք վաղ են սկսում բուժումը:

Բայց չնայած դրան, շատ մարդիք տուժում են հոգեկան առողջության հետ կապցված ուժեղ սոցիալական խարանից:

Խարանը (հունարեն՝ ստիգմա) դա հասարակության բացասական վերաբերմունքն ու պիտակավորումն է այն մարդկանց հանդեպ, ովքեր որոշակի հատկանիշով տարբերվում են մյուսներից:

Հին աշխարհում խարանը մարդու մարմնի վրա շիկացած երկաթով նշան թողնելն էր, որ դրվում էր ստրուկների կամ հանցագործների մաշկի վրա:

Այն փաստը, որ անհատը ունի հոգեկան խանգարում (կամ նույնիսկ ընդամենը դիմել է հոգեբուժի) բավարար է, որ հասարակությունը դասի նրան «հոգեկան հիվանդների» սոցիալական խմբին: Իսկ այդ խմբի նկատմամբ հասարակությունում գերակշռում է կայուն բացասական կարծիք:

Խարանների արդյունքում մարդիկ հաճախ առանձնանում են հասարակությունից` դառնալով միայնակ:

Շատերը խտրականության են հանդիպում ոչ միայն հասարակության կողմից, այլև ընտանիքի անդամներից ,ընկերներից և գործատուներից:

Լինելով հասարակության մի մասը, հոգեկան խնդիրներ ունեցող մարդիք սկսում են ընդունել հասարակության կարծրատիպերը իրենց մասին, ամաչում են իրենց կարգավիճակից:

Խարանը և խտրականությունը կարող են վատթարացնել նրանց հոգեկան վիճակը և հետաձգել կամ խոչընդոտել օգնություն և բուժում ստանալն ու վերականգնումը: Նրանք խուսափում և ամաչում են դիմել բժշկի, քանի որ դա միայն կհաստատի շրջապատի մեղադրանքները:

Խարանի պատճառով հոգեկան խնդիր ունենալը ավելի մեծ խոչնդոտ է աշխատանք գտնելու, երկար և կայուն սոցիալական հարաբերություններ ստեղծելու, ապհովված տուն ունենալու համար, քան ցանկացած այլ քրոնիկ հիվանդությունը կամ հաշմանդամությունը:

Հիշեք`

·         Հոգեկան խանգարումները կարող են պատահել ցանկացածին: Ոչ ոք չի ընտրում իր հիվանդությունը և ոչ ոք մեղավոր չի դրա առաջացման մեջ:

·         Հոգեկան խնդիրներ ունեցող մարդիք` լիարժեք և ճիշտ  բուժման պայմաններում կարող են լինել կայուն հոգեկան վիճակում, այսպիսով աշխատել և զբաղեցնել տարբեր պաշտոններ:

·         Հոգեկան խանգարումները բուժելի են և դարձելի: Շատերը ամբողջովին ապաքինվում են կամ ունենում են երկար ախտադադարներ:

·         Պարտադիր չէ, որ այս խնդիրը ունեցող բոլոր մարդիք լինեն անդադար բուժվեն ստացիոնար պայմաններում: Ինչպես ցանկացած այլ հիվանդության դեպքում, հնարավոր է բուժումը շարունակել արտահոսպիտալային` չկտրվելով ամենորյա կյանքից և գործունեությունից:

·         Հոգեկան խնդիրներ ունեցող մարդիք, կայուն փուլում, ավելի բռնի և վտանգավոր չեն, քան հոգեկան առողջները: Շատ ավելի հավանական է, որ այս մարդիք իենք լինեն բռնության զոհ, կամ վնասեն իրենք իրենց,  քան այլ  մարդկանց: Միայն 3-5%-ն է ցուցաբերում ագրեսիվ վարքագիծ:

·         Ունենալ հոգեկան խանգարում, դեռ չի նշանակում լինել անկանխատեսելի և ցուցաբերել հակասոցիալական վարքագիծ: Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց ճնշող մեծամասնությունը կայուն փուլում ունակ են կառավարել սեփական վարքը և տարբեր իրավիճակներում նրանց վարքագիծը ոչնչով չի տարբերվում ցանկացած այլ մարդու վարքագծից:

·         Հոգեկան խանգարում ունենալը պարտադիր չի, որ ուղեկցվի ինտելեկտուալ ունակությունների կորուստով:

·         Պետք է հիշել, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ շարունակում են ունենալ տաղանդներ ու հմտություններ:

 

Իրավիճակը խորացնում է մեդիան: Նրանք հաճախ կապում են հոգեկան խանգարումները բռնության հետ, կամ պատկերում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց վտանգավոր, քրեական, չար, կամ շատ հաշմանդամ, ովքեր չեն կարողանում ապրել նորմալ, լիարժեք կյանքով, հոգ տանել իրենք իրենց մասին:

Օրինակ, ֆիլմերում շիզոֆրենիան  հաճախ պատկերում են  կարծրատիպային և տարածում են  ապատեղեկատվություն ախտանշանների, պատճառների եւ բուժման մասին: 1990-2010թթ նկարահանված, շիզոֆրենիա ունեցող կերպարով, անգլալեզու ֆիլմերի վերլութության ժամանակ պարզվել է, որ այդ կերպարների մեծ մասը դրսևորում են դաժան վարք, մեկ երրորդը ցուցաբերում են մարդասպանի վարքագիծ, իսկ մեկ քառորդը կատարում են ինքնասպանություն: Սա ավելի է խորացնում սխալ պատկերացումները հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց վերաբերյալ և ամրապնդում խտրական վերաբերմունքը:

Մինչդեռ լրատվամիջոցները կարող են նվազեցնել բացասական վերաբերմունքը և փոխել հասարակության պատկերացումները հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց վերաբերյալ:

Ինչպես հաղթահարել խարանը.

Հասարակության կարծիքը և վերաբերմունքը փոխելը, իհարկե, որոշակի ժամանակ է պահանջում, սակայն յուրաքանչյուրիս կատարած փոքր քայլերով կարելի է հասնել փոփոխության:

Նախ կարելի է մտածել, թե որտեղից է գալիս մեր տեղեկատվությունը հոգեկան խանգարումների մասին: Նորությունները, հեռուստսհաղորդումները, ֆիլմերը և այլ ԶԼՄ-ները, միշտ չէ, որ ամբողջ ճիշտն են ասում: Այդ պատմությունները հիմնականում սենսացիոն և ցնցող են, բայց չեն ներկայացնում  մարդկանց մեծամասնության փորձը: Դրա փոխարեն կարելի է ավելի շատ բան իմանալ հոգեկան խանգարումների մասին, օգտվելով հավասի ախբյուրներից և կիսվել այդ ինֆորմացիայով շրջապատի հետ:

Մեծ նշանակությում ունի սոմատիկ պրոֆիլի բժիշկների, հատկապես ընտանեկան բժիշկների, կրթումը, քանի որ հաճախ հենց նրանք են ստեղծում խարանը` խուսափելով խորհրդատվություն կազմակերպել:

Պետք չէ հոգեկան առողջության կենտրոնները անվանել «գժանոց» և ըդունել այն որպես մի վայր, որտեղ «պահում են հոգեկան հիվանդներին»: Այս հաստատությունները հոգեկան խնդիր ունեցող մարդկանց օգնություն ցուցաբերելու համար է:

Շատ կարևոր է հոգեկան խնդիր ունեցող մարդկանց նկատմամբ հարգալից և մարդկային վերաբերմունքը, չվիավորել և չստորացնել նրանց մարդկային արժանապատվությունը:

Դրա համար կարելի է խոսել այսպես կոչված առաջին լեզվով, այսինքն` չդիմել մարդկանց իրենց հիվանդությունների անուններով: Օրինակ հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդ` «հոգեկան հիվան»ի փոխարեն:  Խուսափեք վիրավորական բառերից, ինչպիսիք են «գիժ», «աննորմալ», «խփնված», «հոգեկան», «շիզոֆրենիկ», «հիստերիկ» և այլն: Այս արտահայտությունները ավելի են ընդգծում, որ մարդու փոխարեն դուք տեսնում եք միայն իր հիվանդությունը:

Առաջնային կոնտակտն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց հետ լավ միջոց է կարծրատիպերը վերացնելու համար: Պետք չէ խուսափել այս մարդկանց հետ շփվելուց:

Հագեկան առողջության հետ խնդիրներ առաջանալու դեպքում` դիմեք բժշկի, և/ կամ խորհուրդ տվեք այդպես վարվեն ձեր  հարազատներն ու ընկերները:

Հուսով եմ այս հոդվածը ինչ որ չափով օգտակար էր ձեր համար և որոշակի ազդեցություն կթողնի ձեր` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց հանդեպ վիրաբերմունքի վրա:


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 

Читать так же по темам:

ԿԵՆՏՐՈՆԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Հոկտեմբերի 10-ը՝ Հոգեկան առողջության համաշխարհային օր• ՀՀ-ում առաջին մանկական հիվանդանոցային հոգեբուժական ծառայությունը կգործի ՀՀ ԱՆ «Ավան» Հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում• Արտ-թերապիան և հոգեկոռեկցիան որպես հոգեբանական վերականգնողական խմբային աշխատանք• Հերթական կլինիկական կոնֆերանսը ՀՀ ԱՆ «Ավան» Հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում• Անդրադառնալով սույն թվականի հուլիսի 12-ին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ցուցադրված «Սուր անկյուն» հաղորդաշարին• Անդրադառնալով «Առաջին ինֆո» տեղեկատվական և ժամանցային հարթակում 13.11.2019թ. տեղադրված հոդվածին• ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ 5-ՐԴ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ• Հոկտեմբերի 10-ը Հոգեկան Առողջության Համաշխարհային Օր• ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ առողջապահության նախարարությանը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Оставить комментарий или задать вопрос автору статьи может только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)