Անդրադառնալով սույն թվականի հուլիսի 12-ին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ցուցադրված «Սուր անկյուն» հաղորդաշարին

 
 Անդրադառնալով սույն թվականի հուլիսի 12-ին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ցուցադրված «Սուր անկյուն» հաղորդաշարին, և մասնավորապես ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերության վերաբերյալ կատարած լրագրողական «շոու»-ին, ցանկանում ենք հայտնել, որ մեծ վրդովմունք ապրեցինք, քանի որ լրագրողական խումբն իր անպատասխանատու և անլուրջ մոտեցմամբ ակնհայտ բացասական ազդեցությունն է ունեցել հանրության կողմից բժիշկ-հոգեբույժներին դիմելու և վստահելու հարցում: Նմանատիպ հաղորդումներ ստեղծելու դրդապատճառները պարզ են՝ խիստ սուբյեկտիվ, արդեն սովորություն դարձած, մեկ շաբաթվա ընթացքում մի հերթական, աղմկահարույց «նայվող շոու» ստեղծելն է: 2HzClDwqY38&feature=youtu.be&fbclid=IwA
       Հարկ է նշել, որ վերոնշյալ հաղորդման մեջ օգտագործած և «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությանը վերագրած կադրերը, նկարահանվել են անհայտ տարածքներում և որևէ կապ չունեն այդ կենտրոնի հետ:
      Փաստաբանների կողմից արված կեղծ և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները, թե իբր «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում հոգեբույժները, «հանցավոր համաձայնության գալով դատավորի հետ», դատարանի վճռի համաձայն բուժել են «առողջ մայր և աղջիկ», քրեական օրենսգրքի լուրջ մեղադրանք են բժիշկների և դատավորների հասցեին: Հարց է ծագում, իսկ ինչու այդ դեպքում քրեական գործ չի հարուցվել և արդյոք փաստաբանը, չունենալով համապատասխան բժշկական կրթություն, իրավունք ունի ժխտել բժիշկ-հոգեբույժի կողմից դրված ախտորոշումը:
   Վերջապես Նոր Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի և ցանկացած մասնագետ պետք է զբաղվի իր գործով, կատարի այդ գործը բարեխիղճ և հետապնդի մի վեհ նպատակ՝ օգուտ բերի Հայաստանի զարգացմանը: Դա է միակ հիմքը: Իսկ բժշկի աշխատանքը այդ վեհ գաղափարի կարևորագույն մասն է: Մի փորձեք անհիմն զրույցներով, անհայտ և հայտնի նպատակներով արժեզրկել և խաթարել բժիշկների աշխատանքը:

 

 


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 

Читать так же по темам:

ԿԵՆՏՐՈՆԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Հոկտեմբերի 10-ը՝ Հոգեկան առողջության համաշխարհային օր• ՀՀ-ում առաջին մանկական հիվանդանոցային հոգեբուժական ծառայությունը կգործի ՀՀ ԱՆ «Ավան» Հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում• Արտ-թերապիան և հոգեկոռեկցիան որպես հոգեբանական վերականգնողական խմբային աշխատանք• Հերթական կլինիկական կոնֆերանսը ՀՀ ԱՆ «Ավան» Հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում• Անդրադառնալով «Առաջին ինֆո» տեղեկատվական և ժամանցային հարթակում 13.11.2019թ. տեղադրված հոդվածին• ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ 5-ՐԴ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ• Հոկտեմբերի 10-ը Հոգեկան Առողջության Համաշխարհային Օր• ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ առողջապահության նախարարությանը• «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերության տարածքի բարեկարգման աշխատանքները շարունակական բնույթ կունենան

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Оставить комментарий или задать вопрос автору статьи может только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)