«Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերության տարածքի բարեկարգման աշխատանքները շարունակական բնույթ կունենան
Սույն թվականի օգոստոսի 13-ին ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերություն են այցելել ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Արտյոմ Սմբատյանը, «Ավան» վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանը իր տեղակալներ՝ Ներսես Պողոսյանի և Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ: Այցի ընթացքում ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնակատար Արեգա Հակոբյանը բուժանձնակազմի կողմից շնորհակալական խոսքն ուղղել է «Ավան» վարչական շրջանի ղեկավարությանը՝ ընկերության բակի ասֆալտապատման գործընթացն իրականացնելու համար, ինչը հարմարավետություն է ստեղծել թե ընկերության այցելուների, թե ընկերության բուժանձնակազմի համար: «Ավան» վարչական շրջանի ղեկավարը այցի ընթացքում իր պատրաստակամությունն է հայտնել հետագայում նույնպես աջակցել ընկերության շրջակայքի պայմանների բարեկարգմանը:
Имя* | |
Ваш e-mail адрес* | |
E-mail получателя* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Оставить комментарий или задать вопрос автору статьи может только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться