Հոկտեմբերի 10-ը Հոգեկան Առողջության Համաշխարհային Օր
Սիրով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 10-ը նշվում է, որպես Հոգեկան Առողջության Համաշխարհային օր, ինչի հետ կապված ՀՀ առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունը շնորհավորում է հոգեբուժության ոլորտում իրենց ներդրումն ունեցող բոլոր բուժաշխատողներին, ցանկանալով բազում աշխատանքային հաջողություններ:
2019թ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեր ուշադրությանն է ներկայացնում ինքնասպանությունների խնդիրը, ինչը առիթ է հանդիսանում հասարակությանը հիշեցնել հոգեկան առողջության խնդիրների մասին և միավորել ուժերը հոգեկան առողջությունն էլ ավելի ամրապնդելու համար:
Յուրաքանչյուր 40 վայրկյանում սուիցիդի ճանապարհով մեկ մարդ է մահանում: Ամեն տարի մոտ 800 000 մարդ ինքնասպան է լինում և ավելի շատ կատարում են ինքնասպանության փորձ: Յուրաքանչյուր ինքնասպանություն ողբերգություն է, որը բերում է ցավ ընտանիքին, հասարակությանը և հարազատին: Ինքնասպանությունները տեղի են ունենում ամենատարբեր տարիքային խմբերում և ամբողջ աշխարհում հանդիսանում են 15-29 տարեկանների մահացության երկրորդ հիմնական պատճառը: Տղամարդիկ կատարում են ինքնասպանություն 3 անգամ ավելի հաճախ քան կանայք:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակության մեջ այդ խնդրի իրազեկումը և քննարկումները հանդիսանում են տաբու և բաց չեն քննարկվում, մարդիկ հաճախ չեն դիմում օգնության և չեն ստանում անհրաժեշտ մասնագիտական օգնություն:
Имя* | |
Ваш e-mail адрес* | |
E-mail получателя* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Оставить комментарий или задать вопрос автору статьи может только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться