Անդրադառնալով «Առաջին ինֆո» տեղեկատվական և ժամանցային հարթակում 13.11.2019թ. տեղադրված հոդվածին

14 նոյեմբերի 2019 | ԿԵՆՏՐՈՆԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Цитата
 

   Անդրադառնալով «Առաջին ինֆո» տեղեկատվական և ժամանցային հարթակում 13.11.2019թ. տեղադրված՝ պարոն Արման Սահակյանի հոդվածին, ցանկանում ենք նշել, որ հոգեկան առողջության ոլորտը, հատկապես վերջին շրջանում, մշտապես գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ի դեմս նախարար Արսեն Թորոսյանի, ուշադրության կենտրոնում: Շնորհիվ ՀՀ առողջապահության նախարարության կողմից ընկերությանը հատկացված ֆինանսական միջոցների, ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում կատարվել են մի շարք բարեփոխումներ՝

  • վերանորոգվել են հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված լոգարանները և սանհանգույցները՝

                      

  • վերանորոգվել է հիվանդանոցային պայմաններում բուժում իրականացնելու համար նախատեսված բաժանմունքներից մեկը՝

  

  • վերանորոգվել է դեղատունը՝

      

      

  • վերանորոգվել է ընդունարանը՝

                   

  • վերանորոգվել և ստեղծվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման համար նախատեսված էլ ավելի հարմարավետ (առանձին սանհանգույցով և լոգարանով) հիվանդասենյակներ՝

     

Բարելավվել են նաև բուժանձնակազմի աշխատանքային պայմանները՝

  • վերանորոգվել են հերթապահ բժշկի, արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծառայություն իրականացնող բժիշկների աշխատասենյակների մի մասը՝

            

   Ինչ վերաբերում է ընկերությունում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և հետազոտվող զորակոչիկներին մատուցվող սննդին, ապա հարկ ենք համարում նշել, որ այն 2015թվականից ի վեր մատուցվում է outsource ձևաչափով (պատրաստի սնունդ մատուցող մասնագիտացված կազմակերպության կողմից): Սննուդը մատուցվում է միանգամյա օգտագործման տարաներով, օրը 3 անգամ՝ ՀՀ կառավարության  19.01.2017թ. 19-Ն՝ «ՀՀ կառավարության 2011թվականի մայիսի 26-ի N 711-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման դրույթներին համապատասխան: Սնունդը տարատեսակ է և մշտապես հավանության է արժանանում ընկերությունում բուժում ստացող անձանց կողմից։ 

    

   Ինչ վերաբերում է կադրային ներուժին, ապա հարկ է նշել, որ ընկերության աշխատակիցների կազմը ներկայումս համալրված է երիտասարդ մասնագետներով և փորձառու բժիշկներով: Ընկերության միջին և կրտսեր բուժանձնակազմը մշտապես գտնվում է տնօրենի վերահսկողության ներքո և անհրաժեշտության դեպքում նախկին աշխատակիցները փոխարինվում են նորերով, քանի որ հոգեբուժական ոլորտում պատշաճ կերպով ծառայություն իրականացնելու համար անհրաժեշտ է առանձնահատուկ նվիրվածություն և գիտակցություն: Հարկ ենք համարում նշել նաև, որ խնդիրների դեպքում տնօրենին ուղղված զեկուցագրերը երբևէ չեն մնացել նրա ուշադրությունից դուրս, ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ՝ ընդհուպ մինչև աշխատանքից հեռացում: 

   ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից վարած քաղաքականության շնորհիվ 2018-2019թվականներին զգալիորեն բարձրացել են բուժանձնակազմի աշխատավարձերը, ինչպես արտահիվանդանոցային, այնպես էլ հիվանդանոցային ծառայությունում, ինչը նույպես նպաստել է ընկերությունում մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացմանը:

   Չնայած վերոնշյալ բարեփոխումներին, ոլորտում խնդիրները դեռ շատ են։ 2020 թվականին նախատեսվում է վերանորոգել ընկերության զորակոչային բաժանմունքը, հիվանդանոցային ծառայության մյուս բաժանմունքը, բուժանձնակազմի աշխատասենյակները, արտահիվանդանոցային ծառայություն իրականացնելու համար նախատեսված բաժանմունքի սանհանգույցները, նախատեսվում է նաև իրականացնել մանկական հիվանդանոցային հոգեբուժական ծառայություն:


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 

Читать так же по темам:

ԿԵՆՏՐՈՆԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Հոկտեմբերի 10-ը՝ Հոգեկան առողջության համաշխարհային օր• ՀՀ-ում առաջին մանկական հիվանդանոցային հոգեբուժական ծառայությունը կգործի ՀՀ ԱՆ «Ավան» Հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում• Արտ-թերապիան և հոգեկոռեկցիան որպես հոգեբանական վերականգնողական խմբային աշխատանք• Հերթական կլինիկական կոնֆերանսը ՀՀ ԱՆ «Ավան» Հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում• Անդրադառնալով սույն թվականի հուլիսի 12-ին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ցուցադրված «Սուր անկյուն» հաղորդաշարին• ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ 5-ՐԴ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ• Հոկտեմբերի 10-ը Հոգեկան Առողջության Համաշխարհային Օր• ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ առողջապահության նախարարությանը• «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերության տարածքի բարեկարգման աշխատանքները շարունակական բնույթ կունենան

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Оставить комментарий или задать вопрос автору статьи может только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)