ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ
Պատսխանատու
Արմենուհի Մովսեսյան,
կազմ մեթոդ բաժնի վարիչ
mpcavanclinic@mail.ru, 091529052

ԿԱՅԱՑԱՎ «ԴԵՊՐԵՍԻՎ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ»-Ի ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

 

2018 թվականի ապրիլի 4-ին ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերության նիստերի դահլիճում ՀՀ ԱՆ գլխավոր հեգեբույժ, ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն` տիկին Արեգա Հակոբյանի նախաձեռնությամբ կայացավ «Դեպրեսիվ խանգարումների բուժման ուղեցույց»-ի քննարկման հանդիպումը կլոր սեղանի շուրջ: 

Հանդիպմանը հրավիրվել էին հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տնօրենները և Մխ. Հերացու անվան ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Հանդիպման սկզբում Արեգա Հակոբյանը ուղջունեց բոլոր ներկաներին, այնուհետև կենտրոնի գիտական գծով տեղակալ, բ.գ.թ.` տիկին Գայանե Առաքելովան ներկայացրեց «Դեպրեսիվ խանգարումների բուժման ուղեցույց»-ի կառուցվածքը, բովանդակությունն ու մշակման ընթացքը, նշեց. «Դեպրեսիվ խանգարումը դասվում է հոգեբուժության ոլորտի արդի խանգարումներին և ուղեցույցի մշակման հիմնական նպատակն է բարելավել դեպրեսիվ խանգարումներով պացիենտներին տրամադրվող բուժօգնության որակը՝ հիմնվելով արդի ապացուցողական մոտեցումների վրա, մշակելով դեպրեսիվ խանգարումների համալիր բուժման վերաբերյալ կլինիկական խորհուրդներ։ Սույն ուղեցույցը մշակվել է «Ավան» Հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի մասնագետների կողմից և նախատեսված է դեպրեսիվ խանգարումներով պացիենտների բուժման շրջանակներում ներգրավված մասնագետների համար՝ հոգեբույժների, հոգեբանների, փսիխոթերապևտների, առաջնային օղակների բժիշկների»: 

Քննարկման ժամանակ մասնագետները ներկայացրեցին ուղեցույցի շուրջ իրենց տեսակետներն ու առաջարկություններն, ինչպես նաև, պարզաբանումներ տրվեցին ծագած մի շարք  հարցերի շուրջ:

 Հանդիպման վերջում Արեգա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ներկա գտնվողներին և նշեց, որ. «Ուղեցույցի մշակման համար բավականին ծավալուն աշխատանք է իրականացվել և առաջիկայում դեռ մեծ աշխատանք է սպասվում, ուստի ցանկացած մասնագիտական կարծիք շատ կարևոր է»:

    


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 

Читать так же по темам:

ԿԵՆՏՐՈՆԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Հոկտեմբերի 10-ը՝ Հոգեկան առողջության համաշխարհային օր• ՀՀ-ում առաջին մանկական հիվանդանոցային հոգեբուժական ծառայությունը կգործի ՀՀ ԱՆ «Ավան» Հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում• Արտ-թերապիան և հոգեկոռեկցիան որպես հոգեբանական վերականգնողական խմբային աշխատանք• Հերթական կլինիկական կոնֆերանսը ՀՀ ԱՆ «Ավան» Հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում• Անդրադառնալով սույն թվականի հուլիսի 12-ին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ցուցադրված «Սուր անկյուն» հաղորդաշարին• Անդրադառնալով «Առաջին ինֆո» տեղեկատվական և ժամանցային հարթակում 13.11.2019թ. տեղադրված հոդվածին• ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ 5-ՐԴ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ• Հոկտեմբերի 10-ը Հոգեկան Առողջության Համաշխարհային Օր• ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ առողջապահության նախարարությանը
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
• Արտ-թերապիան և հոգեկոռեկցիան որպես հոգեբանական վերականգնողական խմբային աշխատանք• ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ․ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ• ԴԵՊՐԵՍԻՎ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Оставить комментарий или задать вопрос автору статьи может только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)