ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ
Պատսխանատու
Արմենուհի Մովսեսյան,
կազմ մեթոդ բաժնի վարիչ
mpcavanclinic@mail.ru, 091529052

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՎՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ

10 հոկտեմբերի 2018 | ԿԵՆՏՐՈՆԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Цитата
 

Երիտասարդները և հոգեկան առողջությունը փոփոխվող աշխարհում

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան Առողջության Համաշխարհային օրն է։

    ՀՀ առողջապահության նախարարությունը և «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունը, հանդիսանալով ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող հոգեբուժական կազմակերպություններից մեկը, կարևորում են Հոգեկան Առողջության Համաշխարհային օրը, որի նպատակն է բարձրացնել հոգեկան առողջության վերաբերյալ բնակչության իրազեկումը և մոբիլիզացնել  հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ջանքերը:

  Այս տարվա Հոգեկան Առողջության Համաշխարհային օրը նվիրված է երիտասարդների հոգեկան առողջությանը:

   Դեռահասության և հասունության վաղ շրջանում, տեղի են ունենում շատ փոփոխություններ, ինչպիսք են դպրոցի փոփոխությունը, տնից հեռանալը, ուսումը ԲՈւՀ-ում կամ նոր աշխատանքը: Շատերի համար դրանք հետաքրքիր ժամանակներ են, սակայն կարող են լինել նաև սթրեսային և անհանգիստ: Որոշ դեպքերում նմանատիպ ապրումները, չբացահայտվելու և անտեսվելու դեպքում, կարող են պատճառ հանդիսանալ հոգեկան հիվանդությունների:

   Չնայած ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ակնհայտ առավելություններին, դրանք կարող են նաև լրացուցիչ բեռ ստեղծել հոգեկան առողջության համար, քանի որ աճում է վիրտուալ ցանցերից կախվածությունը: Բացի այդ, շատ երիտասարդներ հայտնվում են այնպիսի արտակարգ իրավիճակներում, ինչպիսիք են հակամարտությունները, բնական աղետները և համաճարակները: Նմանատիպ իրավիճակներում հայտնված երիտասարդները հատկապես հակված են հոգեկան խանգարումների և հիվանդությունների:

    Հոգեկան հիվանդությունների 50% առաջանում են մինչև 14 տարեկանը, բայց շատ դեպքերում դրանք չեն բացահայտվում և չեն բուժվում: Ինքնասպանությունը 15-29 տարեկանների շրջանում հանդիսանում է մահվան երկրորդ պատճառը: Ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումը դեռահասների շրջանում շատ երկրների համար հանդիսանում է մեծ խնդիր և կարող է նպաստել ռիսկային վարքագծի, ինչպիսիք են անապահով սեռական հարաբերությունները և անզգույշ երթևեկելը: Սննդակարգի խանգարումները նույնպես անհանգստություն են առաջացնում:

    Բարեբախտաբար, ներկայում ավելի ու ավելի են կարևորում երիտասարդներին վաղ տարիքից հոգեկան կայունության ձևավորմանը օգնելը, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել ժամանակակից կյանքի դժվարությունները: Բազում ապացույցները ցույց են տալիս, որ դեռահասների առողջության խթանումը և պաշտպանությունը նպաստավոր են ոչ միայն իրենց առողջության համար՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներով, այլև տնտեսության և հասարակության համար, քանի որ առողջ երիտասարդները կարող են ավելի արժեքավոր ներդրում ունենալ աշխատանքի մեջ, իրանց ընտանիքներում և համայնքներում, ինչպես նաև ամբողջ հասարակությունում:

   Շատ բան կարող է արվել վաղ տարիքից հոգեկան կայունություն ձեւավորելու նպատակով, դեռահասների եւ երիտասարդների շրջանում հոգեկան խանգարումները և հիվանդությունները կանխելու համար, ինչպես նաև այդ հիվանդությունները վարելու և առողջությունը վերականգնելու համար: Կանխարգելումը սկսվում է հոգեկան հիվանդության վաղ նշանները ճանաչելով և  հասկանալով: Ծնողները և ուսուցիչները կարող են օգնել երեխաներին և դեռահասներին զարգացնել կյանքի հմտությունները, որպեսզի նրանք հաղթահարեն տանը և դպրոցում առկա ամենօրյա մարտահրավերները: Հոգեսոցիալական աջակցություն կարելի է տրամադրել դպրոցներում և այլ համայնքային մակարդակներում, ինչպես նաև հոգեկան խանգարումների հայտնաբերման և կառավարման ոլորտում կարող են կազմակերպվել  բուժաշխատողների մասնագիտական դասընթացներ:

  Պետական ներդրումներն ու սոցիալական, առողջապահական և կրթական ոլորտների ներգրավվածությունը երիտասարդների մտավոր առողջության համապարփակ, ինտեգրված, ապացուցողական ծրագրերում  շատ կարևոր են: Այս ներդրումները պետք է կապված լինեն այնպիսի ծրագրերի հետ, որոնք ուղղված են երիտասարդների և դեռահասների շրջանում հոգեկան առողջության պահպանման ուղիների մասին իրազեկվածության բարձրացմանը և վերջիններիս հասակակիցներին, ծնողներին և ուսուցիչներին տեղեկացնելու, թե ինչպես կարող են նրանք օգնել իրենց ընկերներին, երեխաներին և աշակերտներին:

Աղբյուրը սույն հղումով: http://www.who.int/mental_health/world-mental-health-day/2018/ru/

 


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 

Читать так же по темам:

ԿԵՆՏՐՈՆԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Հոկտեմբերի 10-ը՝ Հոգեկան առողջության համաշխարհային օր• ՀՀ-ում առաջին մանկական հիվանդանոցային հոգեբուժական ծառայությունը կգործի ՀՀ ԱՆ «Ավան» Հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում• Արտ-թերապիան և հոգեկոռեկցիան որպես հոգեբանական վերականգնողական խմբային աշխատանք• Հերթական կլինիկական կոնֆերանսը ՀՀ ԱՆ «Ավան» Հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում• Անդրադառնալով սույն թվականի հուլիսի 12-ին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ցուցադրված «Սուր անկյուն» հաղորդաշարին• Անդրադառնալով «Առաջին ինֆո» տեղեկատվական և ժամանցային հարթակում 13.11.2019թ. տեղադրված հոդվածին• ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ 5-ՐԴ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ• Հոկտեմբերի 10-ը Հոգեկան Առողջության Համաշխարհային Օր• ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ առողջապահության նախարարությանը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Оставить комментарий или задать вопрос автору статьи может только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)